Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ծառուկյանի «չափ» էլ չկա՞ք

Ծառուկյանի «չափ» էլ չկա՞ք
16.01.2013 | 16:49

Բրուսելյան այցի շրջանակում քննարկվել է նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ու, ինչպես Արտակ Զաքարյանը նկատեց, Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը որևէ փոփոխության չի ենթարկվել: Հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար գերակշռող դերակատարություն են ունեցել և ունենալու են: Դա մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: Մեզ համար հակադրությունների խնդիր չկա: Եվրաինտեգրման գործընթացն առաջնահերթություն դիտարկում ենք, հաշվի առնելով, որ դա ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ»,- ասաց պատվիրակության ներկայացուցիչը:
Հարցին` եվրապաշտոնյաների հետ քննարկվե՞լ է հայ կոռուպցիոներների հարցը, ինչի շուրջ Գագիկ Ծառուկյանը բոլորովին վերջերս «տնավարի» զրույց էր վարել նույն պաշտոնյաների հետ, Արտակ Զաքարյանը լակոնիկ պատասխան տվեց. «Քննարկվել են պաշտոնական, ոչ թե կուսակցական հարցեր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ